Լրահոս երեխաների մասին
Ինչու չի կարելի ծեծել երեխաներին. news.am
Հարվածները եւ ապտակները ո՛չ միայն երեխաներին ավելի ենթարկվող չեն դարձնում, այլեւ նպաստում են նրանց մոտ լուրջ խնդիրների զարգացմանը: Այդ մասին հայտնում է Թեքսասի համալսարանից հետազոտական խումբը` Էլիզաբեթ Գերշոֆի գլխավորությամբ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն, ժամանակակից երեխաների ավելի քան 60 տոկոսը ինչ-որ անգամ ենթարկվել է ֆիզիկական պատժի: Առավել հաճախ երեխաներին ապտակում են` պատժելու կամ ստիպելու ենթարկվել: Վերոհիշյալ համալսարանի գիտնականները փորձել են պարզել, թե մարմնական պատիժներն ինչպես են ազդում երեխաների առողջության վրա: Այդ նպատակով նրանք վերլուծել են 75 հետազոտության արդյունքները, որոնք իրականացվել են 1960-ներից ի վեր եւ որոնցում տվյալներ են ներկայացվել 160 927 երեխայի մասին:
Դեպքերի 99 տոկոսում ապտակները եւ հարվածները վնասել են երեխաներին եւ նրանց մոտ ագրեսիայի, ասոցիալ պահվածքի, կոգնիտիվ խանգարումների, ցածր ինքնագնահատականի, երեխաների եւ ծնողների միջեւ հարաբերությունների խանգարման զարգացման են հանգեցրել:
Հետազոտողներն ընդգծում են, որ իրենք չեն վերլուծել ֆիզիկական բռնության ավելի լուրջ ձեւերի ազդեցությունը` ուսումնասիրելով միայն ապտակները: Գիտնականների խոսքով, շատերն օգտագործում են պատժի այս ձեւը դաստիարակչական նպատակներով` չմտածելով, որ նույնիսկ դրանք կարող են լուրջ խնդրներ առաջացնել:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց մանկությունում ապտակել են, հասուն տարիքում ավելի հաճախ են տառապում ճարպակալումից եւ առանձնանում են պակաս ամուր առողջությամբ. նրանց մոտ հաճախ սրտի հետ կապված խնդիրներ են առաջանում, իսկ հոդացավի զարգացման ռիսկը մեծանում է 35 տոկոսով:
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
27.06.2024
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
05.06.2024
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
03.08.2022
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
17.04.2020
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
12.03.2020
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
22.01.2019
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
15.01.2019
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
22.12.2018
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
19.12.2018
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
17.12.2018
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
29.12.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYamv9WX' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ